National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է անցկացրել Շիրակի մարզում
1 / 3

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ անցկացրել է աշխատանքային քննարկում` սպանդանոցային ցանցի ստեղծման եւ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վարդան Ղուկասյանը, Նաիրի Սահակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ու ոլորտի պատասխանատուներ, սպանդանոցներ կառուցող տնտեսվարողներ եւ գործող սպանդանոցների սեփականատերեր ու շահագրգիռ այլ անձինք:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը» եւ նշել գործունեության այս տեսակի համար անհրաժեշտ օրենսդրական պահանջները, այդ թվում եւ, անասնաբուժության ոլորտում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրվել է աջակցության ամբողջական փաթեթ՝ անհատույց պետական տարածք, ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ եւ անհատական խորհրդատվություն:

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով կանոնակարգվում են ոլորտի խնդիրները, քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Հանձաժողովի նախագահն ընդգծել է նաեւ, որ բակային մորթը միանշանակ պետք է արգելվի, սակայն մինչ վերջնական արգելքը հանրապետությունում պետք է գործեն անհրաժեշտ քանակությամբ սպանդանոցներ: Ըստ Վարդեւան Գրիգորյանի՝ անհրաժեշտ է ունենալ առնվազն 60-70 սպանդանոց, սակայն գործում է ընդամենը 15-ը:

Քննարկման ընթացքում բանախոսներին տրվել են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են սպանդանոցների կառուցման համար տրամադրվող վարկերի պայմաններին, բակային մորթի արգելքին եւ այլն:

Աշխատանքային քննարկումից հետո հանձնաժողովականները մասնակցել են ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի շենքի եւ լաբորատորիայի բացմանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնն այսուհետ ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի վերազինված ու նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին: Սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգով:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի մերձակայքում կառուցվող սպանդանոց: Հանձնաժողովի անդամները շրջել են սպանդանոցի տարածքով, ուսումնասիրել պայմանները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am